Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Վրաստանի ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանի նիստը

Վրաստանի ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանի նիստը
26.05.2016 | 15:10

Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները բոյկոտ են հայտարարել որպես բողոքի նշան Կորցխելի գյուղում գրանցված բռնության, և մայիսի 25-ին լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը: Խորհրդարանում պատգամավորների միջև բանավեճեր և ֆիզիկական բախման փորձեր են սկսվել, երբ «Վրացական երազանքի» պատգամավոր Զազա Պապուաշվիլին գործընկերներին կոչ է արել հարգել այն մարդկանց հիշատակը, որ դարձել են «ազգային-բոլշևիկյան շարժման ոհմակի» զոհը, այդ թվում` 2011-ի մայիսի 26-ի ակցիան բռնի ցրելու ժամանակ: ՄԱՇ-ի պատգամավորները ոտքի չեն կանգնել, դա զայրացրել է «Վրացական երազանքի» պատգամավորներին՝ առաջացնելով ծեծկռտուքի վտանգ: ՄԱՇ-ի պատգամավորները խորհրդարանական բոյկոտ են հայտարարել և լքել նիստերի դահլիճը:

Դիտվել է՝ 2375

Մեկնաբանություններ